Չինաստանի և Հնդկաստանի «թույլ մտավոր ներուժի» մասին արտահայտությունը հանվել է կոնտեքստից․ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը սոցցանցերում հայտարարել է, որ Չինաստանի և Հնդկաստանի «թույլ մտավոր ներուժի» մասին իր արտահայտությունը հանել են կոնտեքստից:
Նրա կարծիքով՝ «ռուսական պրոպագանդան» աղավաղել է իր արտահայտության իմաստը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոդոլյակի խոսքերին արձագանքել էր Չինաստանի ԱԳՆ-ն։ Մաո Նինը պարզաբանումներ է պահանջել։ Նա նաև ընդգծել է, որ Չինաստանը միշտ պատասխանատու դիրքորոշում ունի ուկրաինական հարցի վերաբերյալ, կոչ է արել զինադադար հաստատել հակամարտության մասնակիցների միջև և առաջ է քաշել ճգնաժամի քաղաքական կարգավորման գաղափարը:
Հիշեցնենք՝ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Չինաստանը «թույլ մտավոր ներուժ» ունեն: Այդ երկրները չեն վերլուծում սեփական քայլերի հետևանքները, բայց միևնույն ժամանակ արդյունավետ գումար են վաստակում Ուկրաինական հակամարտությունից։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...