Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդունել է նախարարների հրաժարականը։
Կիսիդան պետք է հանդիպում անցկացնի իշխող կոալիցիայի Լիբերալ–ժողովրդավարական կուսակցության գործընկեր` Կոմեյտո կուսակցության առաջնորդ Նացուո Յամագուտիի հետ նախարարների կաբինետ ձևավորելու հարցով։ Դրանից հետո կձևավորվի նոր կառավարություն, որի կազմը կհաստատի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն հատուկ արարողության ժամանակ։
Նոր կառավարությունում 19 նախարարներից 13-ը կփոխարինվեն, նրանցից 11-ն առաջին անգամ նման պաշտոն կստանձնեն։ 5 նախարարություն կղեկավարեն կանայք, ինչն առավելագույն ցուցանիշ է Սինձո Աբեի երկրորդ կառավարության հետ համեմատ։
Նախորդ տարի Կիսիդան հայտարարել էր Ճապոնիայի կառավարության նոր կազմը։ Կաբինետը թարմացնելու վարչապետի ցանկության մասին հայտնել էին դեռ 2021 թվականի աշնանը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...