Պատահարներ

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. վրաերթի են ենթարկվել վթարված մեքենայի վարորդն ու նրան օգնության եկած ընկերը. կա զոհ

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. վրաերթի են ենթարկվել վթարված մեքենայի վարորդն ու նրան օգնության եկած ընկերը. կա զոհ

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Տարոն Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ և Զորական գյուղամիջյան ճանապարհին վրաերթի  է ենթարկել հետիոտներ, Տավուշի մարզի բնակիչներ 32-ամյա Հմայակ Ա.-ին և 22-ամյա Լևոն Չ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Նշվում է, որ դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում, մինչև վրաերթը, վթարված է եղել վրաերթի ենթարկվածներից մեկի «06»-ը և մյուսը իր «06»-ով եկել է ընկերոջն օգնելու, ինչից հետո վրաերթի են ենթարկվել, ինչն էլ դարձել է մեկի մահվան պատճառ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250