Մոսկվան ակնկալում է` Լաչինի միջանցքը կապաշրջափակվի Աղդամի ճանապարհին զուգընթաց. Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Լաչինի միջանցքը կապաշրջափակվի Աղդամի ճանապարհին զուգընթաց։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրված ռուսական մարդասիրական օգնությանը։
Նրա խոսքով` ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի մարդասիրական բարդ իրավիճակի կարգավորման համար։
«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկած նախաձեռնության շրջանակում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցությամբ մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը` այս աշխատանքը հեշտ չէր առաջ ընթանում», – ասվում է մեկնաբանության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...