«Եթե Հ1-ը լրացուցիչ ժամանակ չտա մյուս 13 կուսկացություններին ապա այն առավելություն է ապահովում ՔՊ-ի համար»․ Իոնիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
« Հ1-ը պարտավոր է մյուս ուժերին տրամադրել 34 լրացուցիչ րոպե
Սեպտեմբերի 11-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սեպտեմբերի 4-ին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստատեսության եթերում («փրայմ-թայմ» ժամին) հեռարձակված հարցազրույցներում համապատասխանաբար մոտ 8 րոպե և 26 րոպե խոսել են Երևանի ընտրություններից, քննադատել են «Քաղաքացիական պայմանագրի» մրցակիցներին, գովաբանել են Տիգրան Ավինյանին և այլ դրսևորումներով իրականացրել են նախընտրական քարոզչություն:
Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ ամրագրում է, որ ընտրությունների ժամանակ հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ:
Հետևապես, Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ընտրություններին մասնակցող մյուս 13 կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին տրամադրել 34-ական րոպե լրացուցիչ լուսաբանման հնարավորություն՝ «փրայմ-թայմ» ժամերին:
Հակառակ պարագայում ակնհայտ և աներկբա է լինելու, որ Հ1-ը Ընտրական օրենսգրքի խախտմամբ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ևս մրցակցային առավելություն է ապահովում ՔՊ-ի համար:
«Անկախ դիտորդը» հետևելու է օրենքի այս պահանջի կատարմանը»:
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանա...
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...