Կրեմլը հաստատում է. Կիմ Չեն Ընը Ռուսաստան կայցելի Պուտինի հրավերով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոտ օրերս կայցելի Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Կրեմլը։ Ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը հերքել էր նման այցի նախապատրաստման մասին տեղեկությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ The New York Times-ը գրել է, որ ԿԺԴՀ ղեկավարն առաջիկա օրերին կայցելի Հեռավոր Արևելք՝ վկայակոչելով աղբյուրներ։ Հաղորդվում էր՝ Կիմ Չեն Ընը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Հարավկորեական YTN հեռուստաալիքը հայտնել է, որ հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 13-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Շառլ Միշելն ու Էրդողանը առանձնազրույցի ժամանակ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է սև...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...