Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը սեպտեմբերի 11-ի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Գերմանիայի արտգործնախարարի այցի մասին չի հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով։
Սա գերմանացի նախարարի չորրորդ այցն է Ուկրաինա վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Նա Լեհաստանից գնացքով հասել է Կիև: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը:
Ժամանելուց հետո Բերբոքը հայտարարել է Ուկրաինային «տնտեսական, հումանիտար և ռազմական առումներով» հետագա աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։ Նա նաև հիշեցրել է Կիևին կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների կարևորության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...