Էրդողանը Պուտինի հետ շարունակելու է հեռախոսազրույցները՝ քննարկեու «հացահատիկի գործարքի» ապագան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը «վերակենդանացնելու» համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:
Ըստ գործակալության ՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այդ ջանքերն ուղղված են աֆրիկյան ամենաքիչ զարգացած երկրներին օգնելուն: Էրդողանն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է մշակել Սևծովյան հացահատիկային միջանցքի բացմանն ուղղված լուծումներ: Բացի այդ, նա Արևմուտքին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ձգտում է կանխել պարենային ճգնաժամը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հացահատիկի գործարքի» շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների հերթական փուլի նոր ամսաթիվ չկա, բայց առաջնորդները պայմանավորվել են, որ անհրաժեշտության դեպքում նրանք ևս մեկ տարի չեն սպասի միասին հանդիպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...
Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID-ի ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգայ...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...