ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք աղջիկը չի բռնում հայ ֆուտբոլիստի ձեռքը. թյուրքագետ
Թուրքական տիրույթում տարածվում է մի տեսանյութ, երբ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք երեխաներից մեկը չի բռնում մարզիկի ձեռքը: Այս թեմային «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և գրել.
«Խաղից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք աղջիկը չի բռնում հայ ֆուտբոլիստի ձեռքը։
Տեսանյութը երեկվանից ակտիվորեն տարածվում է թուրքական ազգայնամոլների կողմից՝ որպես ճիշտ վարքի օրինակ։
Հիշեցնեմ, որ ըստ վերջին տարիների բոլոր սոցհարցումների՝ Թուրքիայում հայերը և Հայաստանը համարվում են գլխավոր թշնամիները և սպառնալիքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ կայացած Թուրքիա - Հայաստան խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին կընդունի Խորվաթիայի ընտրանուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն Ակնայով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրի համա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 632-ի
Մարոկկոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի, վիրավորների թիվը հասել է 329-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` ինչպես են մարդասիրական բեռները տեղափոխում Արցախ
Նոր կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է ինչպես են մարդասիրական բեռները տեղափոխում Արցախ: Ավելի վաղ հայտնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ է տեղի ունեցել երեկվա հրավառությունը. Armlur
Սահմանային իրավիճակը լարված է, իսկ Dvin Music Hall-ի երկնքում պայթում է ամենաճոխ և թանկարժեք հրավառությունը։ Քաղաքում ամ...