Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Նախագահ Մակրոնն ընդգծել է, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Նախագահ Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...
Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Էբրահիմ Ռայիսի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հաանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջ...