
Եվրամիությունը` Արցախի նախագահի ընտրության մասին

Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ խոսնակը:
«Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներին: ԵՄ-ն հանձնառու է աջակցել այս գործընթացին»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։