Ադրբեջանը Հայաստանից Ալիևի հետ հրատապ բանակցությունների առաջարկ չի ստացել. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանի կառավարությունից Իլհամ Ալիևի հետ հրատապ բանակցություններ վարելու առաջարկ չի ստացել։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ հեռախոսազրույցների ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր ՕլաՖ Շոլցի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...