ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարվածներ՝ Սումիի շրջանում․ ինչպես են փրկարարները փլատակից դուրս բերում տուժածին
Ռուսական զորքերը սեպտեմբերի 8-ի գիշերը հրթիռային հարվածների են ենթարկել Սումիի շրջանը։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Ալեքսանդր Լիսենկոն։
Սումիում հրթիռը հարվածել է առանձնատան, որն ամբողջությամբ ավերվել է։ Մարզային արտակարգ ծառայության տվյալներով՝ փրկարարները տան փլատակներից դուրս են բերել տղամարդու և կնոջ, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Վնասվել է նաև ավելի քան 20 տուն և ութ ավտոմեքենա։ Հրթիռային հարվածից հետո հրդեհ է սկսվել, որն արդեն մարվել է։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հարվածներ են հասցվել նաև Զապորոժիեին, որի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, վիրավորվել է մեկ մարդ, պայթյունի էպիկենտրոնի մոտ գտնվող 30 բնակելի բարձրահարկ շենքերի և մի քանի ուսումնական հաստատությունների ապակիներ պայթյունի ալիքը կոտրել է։
Նշենք, որ տեսակադրերը Սումիի շրջանից են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինվորներին
Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, այն պահը՝ ինչպես է Հայաստանի ՊՆ մարտիկների կողմից հակառակորդի կենդանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ՊՆ նախարարն ու ԱՄՆ բարձրաստիճան գեներալները հետևել են հայ-ամերիկյան զորավարժության ընթացքին
Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ...
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
Հայաստանում հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ կանցկացվեն վարժական հավաքներ
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր Վարժական հավաքներ հայ...