ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմի երկաթգծի վրա ահաբեկչություն է կանխվել. ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է ահաբեկիչին
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության նախապատրաստումը Ղրիմի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ գրելով, որ նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է, Սևաստոպոլի բնակիչ, ծնված 1978 թվականին։ Պարզվել է, որ նա Ուկրաինայի ռազմական հետախուզության առաջադրանքով տեղեկություններ է հավաքել Ղրիմում ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների և ստորաբաժանումների տեղակայման մասին։ Չարագործը նաև ահաբեկչություն էր նախապատրաստում երկաթուղային տրանսպորտի օբյեկտում։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ձերբակալվածի նկատմամբ, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Պարզվում են հանցավոր գործունեության բոլոր հանգամանքները և դրան առնչվող այլ անձինք:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԱԴԾ-ն ահաբեկչությունները է կանխում։ Սեպտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ Դոնեցկի ուժայինները ընտրություններից առաջ ահաբեկչություններ են կանխել, հայտնաբերել ուկրաինացի ազգայնականների զենքերով պահեստ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինվորներին
Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, այն պահը՝ ինչպես է Հայաստանի ՊՆ մարտիկների կողմից հակառակորդի կենդանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ՊՆ նախարարն ու ԱՄՆ բարձրաստիճան գեներալները հետևել են հայ-ամերիկյան զորավարժության ընթացքին
Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ...
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարվածներ՝ Սումիի շրջանում․ ինչպես են փրկարարները փլատակից դուրս բերում տուժածին
Ռուսական զորքերը սեպտեմբերի 8-ի գիշերը հրթիռային հարվածների են ենթարկել Սումիի շրջանը։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավա...