Պաշտոնանկությունների շքերթ. նոր անուններ կլինեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի գործադիրում լարված եւ անհանգիստ իրավիճակ է: Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նախարարներից, եւ առաջիկայում մեծ թվով պաշտոնանկություններ են սպասվում կառավարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թիրախում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են, որոնք Երեւանի ավագանու ընտրություններից հետո հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:
Ըստ գործադիրում շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այսքանով չի սահմանափակվելու. նախատեսվում է, որ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ահա, այս պաշտոնանկությունների մասին թեժ խոսակցություններով պայմանավորված, կառավարությունում իրավիճակը շատ լարված է, նախարարները շունչները պահած սպասում են, թե ով է Փաշինյանի հաջորդ թիրախը, ով է հրաժեշտ տալու իր պաշտոնին: Նիկոլ Փաշինյանը, սակայն, դեռ չի շտապում. սպասում է, որ ավագանու ընտրությունները անցկացնեն, դրանից հետո նոր միայն սկսի «չիստկան» կառավարությունում:
Բացի սա, դեռ պաշտոնանկ արվող նախարարներին փոխարինողների հարցը լուծված չէ. գաղտնիք չէ, որ Փաշինյանը հիմա գրեթե իր բոլոր թիմակիցների հետ լարված է, ոչ մեկին չի վստահում, դրա համար էլ փոխարինող չի գտնում առաջիկայում պաշտոնանկ արվող նախարարներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...