«Փարիզի Օլիմպիական խաղերում չի կարող լինել Ռուսաստանի դրոշ»․ Մակրոն
Փարիզի 2024 թ-ի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցերի ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Օլիմպիական խաղերում «չի կարող լինել ռուսական դրոշ», փոխանցում է Euronews-ը։
Մասնավորապես, մարզական L’Equipe-ին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ իր կարծիքով՝ կա կոնսենսուս 2024 թվականի խաղերում Ռուսաստանի դրոշի չլինելու վերաբերյալ: Ըստ նրա՝ ռուս և բելառուս մարզիկների անհատական հիմունքներով մրցումներին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի Միջազգային օլիմպիական կոմիտեից և նրա ղեկավար Թոմաս Բախից։ Չնայած ՌԴ-ի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմին, որին աջակցում է Բելառուսը, ՄՕԿ-ը խորհուրդ է թույլատրել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին որպես անհատներ մասնակցել միջազգային մրցումներում:
Միևնույն ժամանակ, նրանք ստիպված կլինեն գործել չեզոք դրոշի ներքո, և նրանց մասնակցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք նրանք ակտիվորեն աջակցել են Ուկրաինայի պատերազմին։ «Իրական հարցը, որը պետք է լուծի օլիմպիական աշխարհը՝ ինչ տեղ տալ ռուս մարզիկներին, որոնք երբեմն պատրաստվել են ամբողջ կյանքում և կարող են դառնալ այդ ռեժիմի զոհերը»,-ասել է Մակրոնը։
Ըստ նրա՝ իրական հարցն այն է, թե ինչպես տարբերակել ռուս մարզիկներին, որոնք աջակցում են Պուտինի պատերազմական ջանքերին և նրանց, որոնք դարձել են ռեժիմի զոհ։ «Դա իրական հարց է, այստեղ օլիպիական աշխարհը պետք է խղճով արտահայտի իր կարծիքը և մատնանշի երաշխիքներ։ Եվ դա պետք է հասկանան նաև ուկրաինացիները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Հ...