Ով կլինի Արցախի նոր պետնախարարը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ապագա կառավարությունում կստանա Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Խոսքն «Ազատ հայրենիք»-ՔԴՄ խորհրդարանական խմբակցության ներկայիս ղեկավար Արթուր Հարությունյանի մասին է, ով ամբողջությամբ զբաղվելու է տնտեսական պրոյեկտների իրականացմամբ, այսինքն` միայն ֆինանսատնտեսական բլոկի կուրացիան է դրվելու նրա վրա։ Երկրի քաղաքական կառավարումն ու ուժայինների աշխատանքի համակարգումն իրականացնելու է Արցախի նախագահը:
Նշենք, որ Արցախի խորհրդարանը շաբաթ օրը երկրի նախագահ կընտրի: Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ «Ազատ հայրենիք» խմբակցությունը նրա հետ սեպտեմբերի 5-ին հանդիպում են ունեցել։ Նոր նախագահի ընտրությունից հետո կձեւավորվի նաեւ նոր կառավարություն, որը, ըստ ամենայնի, կլինի կոնսենսուսային, որտեղ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներկայացված կլինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...