Աննա Հակոբյանը 1050 գաջեթ է նվիրել ուկրաինացի դպրոցականներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, այսօր այցելել է Ուկրաինայի կրթության նախարարություն և մարդասիրական օգնություն ցուցաբերել առցանց կրթություն ստացող ուկրաինացի դպրոցականներին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Հակոբյանը դպրոցականներին է նվիրաբերել 1050 գաջեթ (սմարթֆոններ, պլանշետներ և նոթբուքներ): Նա նվերները փոխանցել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Օկսեն Լիսովոյին։
Նշվում է, որ գաջեթները այն դպրոցների աշակերտների համար են, որոնք անցել են առցանց կրթության։
«Նրանք կռիվների պատճառով տեղահանված երեխաներ են, հաշմանդամություն ունեցող երեխաներ, անապահով ընտանիքների կամ ծնողական խնամքից զրկված երեխաներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նոթբուքներն ու պլանշետները կփոխանցվեն ուսումնական հաստատություններին, իսկ սմարթֆոնները կտրամադրվեն երեխաներին, որ նրանք կարողանան շփվել իրենց հասակակիցների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...