Ադրբեջանը ակտիվացրել է թռիչքները դեպի իսրայելական ավիաբազա, որը պայթուցիկ սպառազինության «հասցե» է. «Հետք»
Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են, գրել է «Հետքը»։
Նշվում է, որ «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:
«Այսպիսով՝ միայն օգոստոս-սեպտեմբերին, իսկ ավելի կոնկրետ՝ վերջին 3 շաբաթում, ադրբեջանական ավիաընկերության բեռնատարներից մեկը՝ 4K-AZ40 գրանցումով «Իլ-76ՏԴ»-ն, 4 անգամ վայրէջք է կատարել «Օվդայում»:
15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 - Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)»,– գրում է կայքը:
Ըստ հրապարակման՝ միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել «Օվդայում», որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:
«Հատկանշական է նաեւ, որ վերոնշյալ 4K-AZ40-ը օգոստոսի 12-ին եւ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բաքվից թռել է չեխական Բռնո քաղաք, որը հայտնի է, մասնավորապես, հրաձգային սպառազինության արտադրանքով»,– գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊՆ արձագանքը՝ ադրբեջանական կողմի հայտարարությանը
Արցախի ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը: Այս մասին նշվում է Արցախի ՊՆ տարած...
Զելենսկին աշխատանքից ազատել է երկրի ՊՆ ղեկավարին. հայտնի է` ով կփոխարինի նրան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին: Այժմ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխ...
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ: «Ադրբեջանի...
Ադրբեջանը այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակն է տեղափոխել Գյանջա. Ateo
Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավն այսօր Իսրայելի ավիաբազայից ռազմամթերքի հերթական խմբաքանակով վերադարձ...