Սոթքի միջադեպը ցույց տվեց ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիային, կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության նոր սրացման և զոհերի։
«Տվյալ ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը: Պահանջված ենք համարում պարբերական, ակտիվ աշխատանք իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ՝ միաժամանակ վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմամբ»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման օգտին․ կազմակերպության մյուս անդամները պատրաստակամություն են հայտնել այդ կապակցությամբ։
«Գնդակը Երևանի դաշտում է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին. ն...
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...