ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկավատորով քանդում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիները․ ի՞նչ է կատարվում տեղում
Այսօր առավոտյան ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանը հայտնել է, որ քաղաքապետերանը որոշել է քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները, որոնք սալաքարեր են և տեղում ասֆալտ անել:
Տեղում գտնվող քաղաքացիները հայտնում են, որ դրանք վնասված չեն, որևէ խնդիր չկա, և չեն հասկանում, թե ինչու են սկսել քանդել, այն էլ այսպես անխնա, ամեն ինչ ջարդուփուր անելով:
Քաղաքապետերանի ներկայացուցիչը ներկա պահին գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղում և փորձում է բացատրել, թե ինչ աշխատանքներ են։ Նրա խոսքով, օրինակ, շտապ օգնության կամ հրշեջ մեքենաները չեն կարողանում բարձրանալ:
Նշենք, որ ճեմուղին հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է, որն, ի սկզբանե սարքված է այն նպատակով, որ մարդիկ բարձունքով քայլելով հասնեն հուշահամալիր: Իսկ դեպի հուշահամալիր մի քանի ճանապարհ կա, որոնք բավական բարեկարգ վիճակում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աննորմալ խցանումներ են Ավան ու Մասիվ»․ օգտատեր
Գործարար Սամսոն Գրիգորյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրառմամբ. «Չքաղաքականացնել. դիլետանտությունն ու կար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները փշալարեր ու ցցեր են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Ռուս խաղաղապահները Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհի ցցեր տեղադրել՝ կանխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը
ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մեքենայի հետևից չենք վազելու բան պահանջենք, կարող է լայվ մտնել և պատասխանել
Քիչ առաջ ի պաշտպանություն առևանգված արցախցի երիտասարդների իրականացվող ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատնից երթով հասան ՀՀ...