Պատահարներ

Ողբերգական դեպք․ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց Mercedes ML 350-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Unknown 1 րոպե 968 դիտում
Ողբերգական դեպք․ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց Mercedes ML 350-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում շտապօգնություն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին և հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող Երևանի բնակիչ  45-ամյա Ա. Բաբայանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային: 

Lexus-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250