Պատահարներ
Մահվան ելքով վրաերթ-ավտովթար Արարատի մարզում
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Կենտրոնական փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել ВАЗ 2112 մանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.comը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Դրիֆթ կատարած «BMW»-ի վարորդը հայտնաբերվել է
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
5.0