Զելենսկին կմասնակցի Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի համաշխարհային առաջնորդների հանդիպմանը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստին, որը նախատեսված է սեպտեմբերի 20-ին, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ալբանիայի դեսպան Ֆերիտ Հոջան, գրում է Guardian-ը։
«Սպասվում է, որ Վլադիմիր Զելենսկին այս ամիս Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ում համաշխարհային առաջնորդների տարեկան հանդիպմանը, ինչպես նաև կմասնակցի Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին», - ասել է Հոջան։
Ավելի վաղ Ալբանիայի մշտական ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի պատվիրակությունների ղեկավարների մակարդակով։
Թեման նվիրված է լինելու «Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանմանը», ասվում է Անվտանգության խորհրդի սեպտեմբերյան միջոցառումների ծրագրում։
Սեպտեմբերի 19-ից 26-ը կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա միջոցառումներին ակնկալվում է 99 պետությունների ղեկավարների, 48 վարչապետների և 32 արտգործնախարարների մասնակցություն։
Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 23-ին։ Ակնկալվում է, որ ի թիվս այլոց, բարձր մակարդակի շաբաթվան կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...