Ողջ մնացած զինծառայողի վիրահատությունը հաջող է անցել, սակայն վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ խոսնակ
Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայտնել ենք, որ Նարեկ Կարենի Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր սեպտեմբերի 1–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել. նրա սրտի զարկը վերականգնվել էր։
«Վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»,–նշել է ՊՆ խոսնակը::
Թորոսյանը հավելել է, որ երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի Նշավան գյուղից էր, 7 ամսվա ծառայող
Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանն Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծ...
Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Բաբաջանյանը Սիսիանից էր. մասնակցել է 44–օրյա պատերազմին
«18 տարեկանից զինվորական ծառայության մեջ է։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է ավարտել, անցած տարի էլ Մոսկվայու...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգու...
Անկախության տարեդարձ՝ շրջափակման պայմաններում․ Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական...