Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել ՌԴ-ի, Բելառուսի և Իրանի դեսպանների՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերները
Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպանների հրավերները՝ մասնակցելու Ստոկհոլմում կայանալիք Նոբելյան մրցանակների հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամի որոշումը՝ արարողությանը հրավիրելու բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնց դիվանագիտական առաքելությունները ներկայացված են Շվեդիայում եւ Նորվեգիայում, առաջացրել է հասարակության կտրուկ արձագանքը:
Հիմնադրամը քննադատվել է Ուկրաինայում, Շվեդիայում երեք քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ կբոյկոտեն, եթե այդ երկրների դեսպանների հրավերը հետ չկանչվի:
Հիշեցնենք՝ Նոբելյան հիմնադրամը հայտարարել էր 2023 թվականին Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպաններին հրավիրելու որոշման մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Նախկինում այդ ամենը նույնպես «ենթադրվում էր», միայն թե, այդպես էլ չստացվեց». Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում գրել է, որ հացահատիկի գործարքի վերսկսման...
«Գերմանիայում միջուկային էներգիայի հետ կապված թեման փակված է». Շոլց
Գերմանիան չի վերսկսի միջուկային էներգիայի օգտագործումը, այլ ներդրումներ կկատարի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։...
Նիգերում ցուցարարները սպառնում են գրավել Ֆրանսիայի դեսպանատունը
Նիգերում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցի մասնակիցները սպառնում են գրոհել դիվանագիտական ներկայ...
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...