«Գերմանիայում միջուկային էներգիայի հետ կապված թեման փակված է». Շոլց
Գերմանիան չի վերսկսի միջուկային էներգիայի օգտագործումը, այլ ներդրումներ կկատարի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Գերմանիայում միջուկային էներգիայի հետ կապված թեման փակված է։ Յուրաքանչյուր ոք, ով կցանկանա նոր ատոմակայան կառուցել, պետք է հաշվի առնի, որ դրա համար 15 տարի կպահանջվի, իսկ յուրաքանչյուր կայանի համար՝ 15-20 մլրդ եվրո»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կողմից ատոմային էներգիայի օգտագործման դադարեցման հետ մեկտեղ սկսվել է համապատասխան ենթակառուցվածքի ապամոնտաժումը, և որ էներգիայի այդ տեսակի կրկնակի կիրառումը կպահանջի նոր ատոմակայաններ: Շոլցը հավելել է, որ ապագայում Գերմանիայի էներգետիկ կարիքները կբավարարեն վերականգնվող աղբյուրներից, ներառյալ արևը և քամին:
Նմանատիպ հոդվածներ
«Նախկինում այդ ամենը նույնպես «ենթադրվում էր», միայն թե, այդպես էլ չստացվեց». Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում գրել է, որ հացահատիկի գործարքի վերսկսման...
Նիգերում ցուցարարները սպառնում են գրավել Ֆրանսիայի դեսպանատունը
Նիգերում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցի մասնակիցները սպառնում են գրոհել դիվանագիտական ներկայ...
Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել ՌԴ-ի, Բելառուսի և Իրանի դեսպանների՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերները
Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպանների հրավերները՝ մասնակցելու Ստոկհոլմում կայանալիք...
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...