«Նախկինում այդ ամենը նույնպես «ենթադրվում էր», միայն թե, այդպես էլ չստացվեց». Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում գրել է, որ հացահատիկի գործարքի վերսկսման նոր առաջարկները գործնականում չկատարված հին առաջարկներն են: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
««Հացահատիկային գործարք»-ի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկների նոր փաթեթը ենթադրում է «Ռոսսելխոզբանկ»-ի վերամիավորում SWIFT-ին և ռուսական ընկերությունների ակտիվների ապասառեցում, հայտնել է թուրքական պետական Anadolu գործակալությունը: Նախկինում այդ ամենը նույնպես «ենթադրվում էր», միայն թե, այդպես էլ չստացվեց», - գրել է Զախարովան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին նամակ ուղարկելու մասին՝ հացահատիկի գործարքը վերսկսելու առաջարկով:
Հացահատիի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին:
Նմանատիպ հոդվածներ
«Գերմանիայում միջուկային էներգիայի հետ կապված թեման փակված է». Շոլց
Գերմանիան չի վերսկսի միջուկային էներգիայի օգտագործումը, այլ ներդրումներ կկատարի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։...
Նիգերում ցուցարարները սպառնում են գրավել Ֆրանսիայի դեսպանատունը
Նիգերում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցի մասնակիցները սպառնում են գրոհել դիվանագիտական ներկայ...
Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել ՌԴ-ի, Բելառուսի և Իրանի դեսպանների՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերները
Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպանների հրավերները՝ մասնակցելու Ստոկհոլմում կայանալիք...
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...