Նիգերում ցուցարարները սպառնում են գրավել Ֆրանսիայի դեսպանատունը
Նիգերում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցի մասնակիցները սպառնում են գրոհել դիվանագիտական ներկայացուցչության շենքը, եթե Ֆրանսիայի դեսպանը չլքի երկիրը առաջիկա մի քանի ժամում։
Այս մասին տեղեկացնում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ցուցարարներն ապամոնտաժել են դեսպանատան շուրջ գտնվող երկաթյա ամրությունները՝ շենքը հսկող նիգերացի զինվորականների ու ոստիկանների աչքի առաջ։ Ցուցարարների թիվը շատ ավելի մեծ է, քան նախորդ օրերին, նրանք բարձրաձայն վանկարկում են հակաֆրանսիական կարգախոսներ։
Հիշեցնենք՝ Նիգերի ՆԳՆ-ն կրկին պահանջել է Նիամեյում Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեից լքել աֆրիկյան երկրի տարածքը։ Դիվանագետին 48 ժամ է տրվել։ Գերատեսչությունում նշել են, որ Ֆրանսիայի դեսպանն ու նրա կինը գտնվում են Նիգերում անօրինական վիճակում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ ապստամբներն իրավունք չունեն որևէ պահանջ ներկայացնել դեսպան Իտեին, քանի որ նրա ագրեմանը (դեսպանին ընդունելու համաձայնագիրը) տրվել է Նիգերի օրինական իշխանությունների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
«Նախկինում այդ ամենը նույնպես «ենթադրվում էր», միայն թե, այդպես էլ չստացվեց». Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում գրել է, որ հացահատիկի գործարքի վերսկսման...
«Գերմանիայում միջուկային էներգիայի հետ կապված թեման փակված է». Շոլց
Գերմանիան չի վերսկսի միջուկային էներգիայի օգտագործումը, այլ ներդրումներ կկատարի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։...
Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել ՌԴ-ի, Բելառուսի և Իրանի դեսպանների՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավերները
Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպանների հրավերները՝ մասնակցելու Ստոկհոլմում կայանալիք...
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...