«Մեծ թվով մարդիկ աշխատել են, որ Ուկրաինան կարողանա հարվածել ՌԴ-ի տարածքում գտնվող օբյեկտներին». Դանիլով
Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան թիրախներ խոցել Ռուսաստանի տարածքում նույնիսկ 1500 կմ հեռավորության վրա:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը և նշել, որ դա հնարավոր է դարձել Ուկրաինայի երկու սեփական նախագծերի շնորհիվ: Խոսքը հրթիռային ծրագրի և դրոնների օգտագործման ծրագրի մասին է։
Տեղեկատվությունը փոխանցում է Unian.net-ը:
«Մենք ունենք երկու ուղղություն, որոնք մշակվում են արդեն որոշակի ժամանակահատվածում՝ դա հրթիռային ծրագիրն է, որը հաստատվել է դեռևս 2020 թվականին ՝ մեր սեփական ուկրաինական հրթիռների ստեղծման համար, և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, որոնք այսօր շատ հզոր կերպով ծավալվում են մեր երկրում», — նշել է Դանիլովը։
Նրա խոսքով՝ մեծ թվով պրոֆեսիոնալ մարդիկ աշխատել են, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը կարողանան հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ընդ որում, ըստ նրա, Ուկրաինան հարձակվում է բացառապես ռազմական թիրախների վրա։
«Այս ամենն իր արդյունքները կբերի՝ հաշվի առնելով, որ մենք չենք հարձակվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օբյեկտների վրա՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես դա անում է ահաբեկչական երկիրը։ Մենք հարձակվում ենք կամ գործարանների, կամ ռազմական արտադրության վրա՝ բաղադրիչներ, որոնք սպանում են մեր երեխաներին։ Մենք պետք է վերջ դնենք դրան», — ասել է Դանիլովը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղո...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հ...
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չմոլորեցնել հանրությանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել:...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հերթական անգամ հերքելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տա...