Պաշտպանության նախարարությունը հորդորում է չմոլորեցնել հանրությանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել: Այդ հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
ՀՀ ՊՆ-ն ժամը 15:48-ին հրապարակել է հաղորդագրություն, համաձայն որի հերքել է (և այժմ էլ հերքում է) ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր:
Իսկ ավելի ուշ՝ ժամը 23:53-ին, պաշտպանության նախարարությունը հայտնեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, սահմանագոտու մեկ այլ հատվածում ինժեներական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 2 զինծառայողի մասին:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է վերոհիշյալ ժամանակագրությունը և դեպքերի հաջորդականությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը դիտավորությամբ չխեղաթյուրել և չմոլորեցնել հանրությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղո...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հ...
«Մեծ թվով մարդիկ աշխատել են, որ Ուկրաինան կարողանա հարվածել ՌԴ-ի տարածքում գտնվող օբյեկտներին». Դանիլով
Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան թիրախներ խոցել Ռուսաստանի տարածքում նույնիսկ 1500 կմ հեռավորության վրա:Այս մասին հայ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ջիլի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամ...