Գաբոնը հայտարարել է ցամաքային և օդային սահմանների վերաբացման մասին
Գաբոնում իշխանությունը զավթած զինվորականները, ովքեր պաշտոնաթող արեցին նախագահ Ալի Բոնգո Օնդիմբային, հայտարարել են ցամաքային, ծովային և օդային սահմանների բացման մասին։ Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն, այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Հաստատությունների անցումային շրջանի և վերականգնման կոմիտեի ներկայացուցիչ, գնդապետ Ուլրիխ Մանֆումբին։
Օգոստոսի 30-ին Գաբոնում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո սահմանները փակվեցին։ Մի խումբ բարձրաստիճան զինվորականներ իշխանությունը զավթեցին, երբ հայտնի դարձավ, որ Ալի Բոնգո Օնդիմբան երրորդ անգամ է հաղթել նախագահական ընտրություններում։
Ապստամբները հայտարարել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները և պետության ղեկավարին տնային կալանքի են ենթարկել։ Գաբոնի ժամանակավոր նախագահ է նշանակվել գեներալ Բրիս Օլիգի Նգուեման։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...