ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարել են Նիգերի հարցում դիվանագիտական լուծման իրենց մտադրության մասին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն ցանկություն են հայտնել Նիգերում դիվանագիտական կարգավորման համար։ Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերի հրապարակած հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ռազմական գերատեսչությունների ղեկավարները «կիսում էին Նիգերում իրավիճակի դիվանագիտական կարգավորման ցանկությունը»։ Նախարարները հեռախոսազրույցում նշել են «նիգերիացիների և տարածաշրջանային աֆրիկացի գործընկերների հետ ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտությունը»:
Միաժամանակ Օսթինը և Լեկորնուն վերահաստատել են իրենց «հանձնառությունը հետագա համագործակցությանը», որը հիմնված է պաշտպանության և անվտանգության ոլորտում երկրների միջև երկարաժամկետ կապերի վրա։
Սեպտեմբերի 1-ին Նիգերը ժամանակավորապես արգելեց միջազգային կազմակերպությունների գործունեությունը։ Հայտարարության մեջ Նիգերի ՆԳՆ-ն ընդգծել է, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ ստեղծված իրավիճակի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...