Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա է կենտրոնացնում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Կեղծ խաղարարար Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և մեկ վիրավոր։ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ թշնամին ականանետ է կիրառում։
Նշենք նաև, որ ժամը 12:25-ի դրությամբ թշնամին կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Նմանատիպ հոդվածներ
Նոր հաղորդագրություն՝ ՀՀ ՊՆ-ից
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հաղորդա...
ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկր...
4 զինծառայողներից մեկը ողջ է. ՊՆ–ն նոր զեկույց է ստացել բժիշկներից
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ մ...
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...