14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը նվազել է
Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը և հավելում, որ իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Նշենք, որ ՊՆ-ն քիչ առաջ տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ադրբեջանական կողմն ինչպես է րացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Կեղծ խաղարարար Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և մեկ վիրավոր։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ թշնամին ականանետ է կիրառում։