ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի կոշտ բողոքի ակցիան ու Ադրբեջանի հիստերիան
Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել են: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրանք նշում են, թե դեսպանատան մոտ հանրահավաք անցկացրած 50 հայեր հարվածել են ցանկապատին և ներկով լի շշեր նետել շենքի վրա։ Ադրբեջանական կողմն արդեն նոտա է հղել Լիբանանի ԱԳՆ։ Նշվում է, թե դեսպանատան անվտանգությունն ուժեղացվել է։
Զարմանալի է, որ 263 օր Արցախը շրջափակած, 120․000 հայի սովի մատնած ադրբեջանցիներն այպես իրար են խառնվել հայերի այս տեսակ բողոքի ակցիայից։
Նշենք, որ օգոստոսի 29-ին Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում հայությունն արգելափակել էր թուրքական բեռնատարների տեղաշարժը: Լիբանանահայությունն իր զայրույթն է արտահայտել ընդդեմ թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողության, ինչի պատճառով շրջափակված է Արցախն ու արգելված հայկական բեռնատարների մուտքն այնտեղ:
Նույն օրը Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել դաշնակցական երիտասարդների բողոքի ցույցը, որտեղ կարգախոսներով, ցուցապաստառներով ու վանկարկումներով բարձրաձայնվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությունը:
Ցույցի մասնակիցները կարմիր գույնով ներկել են դեսպանատան գլխավոր մուտքի պատը, իբրև Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականության խորհրդանիշ: