Նիգերում Ֆրանսիայի դեսպանին զրկել են դիվանագիտական անձեռնմխելիությունից
Նիգերում Ֆրանսիայի դեսպանն այլեւս դիվանագիտական անձեռնմխելիություն չունի. Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի ոստիկանությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել երկրից ֆրանսիացի դիվանագետին արտաքսելու համար։
Մինչ այս հաղորդվում էր, որ Նիգերում հեղաշրջում իրականացրած զինվորականները պահանջել են ֆրանսիական բոլոր զորքերը դուրս բերել երկրից մինչև սեպտեմբերի 3-ը։
«Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» ներկայացուցիչն ասել է, որ Նիգերից ֆրանսիական զորքերի դուրսբերման համար հատկացված 30-օրյա ժամկետը լրանում է սեպտեմբերի 3-ին, և ֆրանսիացի զինվորները պետք է ամբողջությամբ լքեն երկիրը մինչև այդ ամսաթիվը։ Հեռուստաալիքին հասած տեղեկատվության համաձայն՝ նոր կառավարության կողմնակիցները պատրաստվում են անժամկետ բողոքի ցույց կազմակերպել Նիգերում ֆրանսիական զորքերի ներկայության դեմ մինչև շաբաթվա վերջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օ...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծու...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...