Եղեգնաձորում կատաղած շունը կծել է 3-11 տարեկան 4 երեխայի. ՆԳՆ
Եղեգնաձորում կատաղած շունը կծել է 3-11 տարեկան 4 երեխայի, որոնք տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ, ապա երևանյան հիվանդանոցներից մեկը։ Տեղեկությունը հայտնում էր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել էին, որ տուժածները 2013 թ․ ծնված Գ․ Վ․–ն է, 2012 թվականի Ս.Թ.–ն, 2020 թ. ծնված Հ.Ա.–ն և 2018 թվականին ծնված Վ.Վ.–ն։ Բուժհաստատությունում նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել են քաղաք Երևան»,– նշվում է հայտարարության մեջ։
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են կատաղած շանը և քնեցրել, ապա հանձնել իրավասու մարմիններին:
Շան որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետի գլխավորությամբ, ինչպես նաև մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի ղեկավարությամբ։
Նմանատիպ հոդվածներ
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիակա...
Գիշերը ադրբեջանական կողմը կրակել է Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ. ԶԼՄ
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար՝ Երևան–Գյումրի ճանապարհին. կա 11 զոհ և 6 վիրավոր
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դաժան սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածով սպանել են 28-ամյա տղամարդու. ԶԼՄ
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Նշվում է, որ դեպ...