ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն արդյունավետ են․ Բորելը հայտարարել է ՌԴ-ի և ԵՄ միջև առևտրի աննախադեպ կրճատման մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն իր բլոգում հոդված է հրապարակել, որում հայտարարում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետության մասին։ Որպես օրինակ նա բերում է Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության կրճատումը։
Նրա հաշվարկներով, 2021 թվականի համեմատ՝ 2022 թվականին արդեն դադարեցվել է Ռուսաստանից ԵՄ ներմուծման ընդհանուր ծավալի 58%-ը, ինչը աննախադեպ կրճատում է։
Ռուսաստանից ոչ էներգետիկ ապրանքների ներմուծումը կրճատվել է գրեթե 60%-ով, ընդ որում՝ անկումն առավել զգալի է երկաթի ու պողպատի, թանկարժեք մետաղների և փայտանյութի հարցում։ Այս շարժումը արագանում է. ոչ էներգետիկ ապրանքների ներմուծման կրճատումը 2023 թվականի առաջին եռամսյակում գերազանցել է 75%-ը, իսկ էներգետիկ ապրանքների կրճատումը ավելի մեծ է՝ մինուս 80%։
2022 թվականի օգոստոսի 10-ից ամբողջությամբ դադարեցվել է ռուսական ածխի ներմուծումը ԵՄ, ինչն անդրադարձել է ռուսական ածխի արտահանման մոտ մեկ քառորդի վրա։
«Նավթի նկատմամբ G7+ էներգետիկ պատժամիջոցները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ռուսական նավթի գինն ընկել է ԵՄ էմբարգոյի մեկնարկից և G7+ նավթի գնի սահմանափակումից հետո։ Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) հայտնում է, որ 2023 թվականի ապրիլին ռուսական հում նավթի արտահանման միջին գինը կկազմի մոտ 60 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը նավթի համաշխարհային գնի համեմատ 24 դոլարի զեղչ է»,- նշում է Բորելը։
Նրա խոսքով՝ Էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԷԳ) գնահատականների համաձայն՝ Ռուսաստանի նավթի ընդհանուր եկամուտները նախորդ տարվա համեմատ նվազել են 27 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ինչպես ակնկալում էին G7+ երկրները, չնայած դեպի ԵՄ արտահանման կրճատմանը, ռուսական նավթի համաշխարհային արտահանման ընդհանուր ծավալը մնացել է համեմատաբար լավ մակարդակում՝ նպաստելով համաշխարհային շուկաներում կայունության պահպանմանը։
«Ինչ վերաբերում է գազին, ապա մատակարարումները կրճատելու Ռուսաստանի որոշումը և ԵՄ-ի դիվերսիֆիկացման ակտիվ ջանքերը հանգեցրել են ծավալների կտրուկ անկման: Չնայած դրան՝ հաջորդ ձմռան նախաշեմին մեզ հաջողվել է ապահովել գազի բավարար պաշարներ»,- գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա սահմանափակող միջոցները ներկայումս ընդգրկում են 2021 թվականի ԵՄ արտահանման մոտ 54%-ը՝ թիրախավորելով հիմնական կապիտալ և միջանկյալ ապրանքները, որոնց դեպքում Ռուսաստանը մեծապես կախված է ԵՄ-ից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից և Ճապոնիայից: ԵՄ-ից ապրանքների ընդհանուր արտահանումը 2022 թվականին 52%-ով ցածր է եղել ուկրաինական պատերազմից առաջ տարեկան միջինից, նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոք...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Իսկական միջնադարյան պաշարում է․ Միրզոյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացի գտնվում է իսկական միջնադարյան պաշարման մեջ։ Այս մասին ՀՀ արտգոծնախարար Արարատ Միր...