Հնդկաստանն Աֆրիկյան միության երկրներին առաջարկել է դառնալ G20-ի մշտական անդամներ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրի դերը՝ որպես G20-ը հյուրընկալող երկիր, այս տարի կենտրոնանալու է զարգացող աշխարհի խնդիրների լուսաբանման վրա, և Աֆրիկյան միությանը հրավիրել է դառնալ ֆորումի մշտական անդամ: Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից:
«Մենք ունենք ներառականության տեսլական, և այդ տեսլականով մենք հրավիրել ենք Աֆրիկյան միության երկրներին դառնալ G20-ի մշտական անդամներ», - ասել է Մոդին կիրակի օրը Նյու Դելիում Business 20 գագաթնաժողովում:
B20-ը մասնաճյուղային միջոցառում է, որը հաջորդ ամիս Հնդկաստանի մայրաքաղաքում կայանալիք 20 հարուստ և զարգացող երկրների գագաթնաժողովի մի մասն է:
Երեք օրվա ընթացքում արդյունաբերության և քաղաքականության ոլորտի առաջնորդներն ամբողջ աշխարհից քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ ճկուն մատակարարման շղթաների ստեղծումը, թվային փոխակերպումը, զարգացող երկրների առջև ծառացած պարտքի մարտահրավերները և կլիմայի փոփոխության ասպարեզում նպատակներին հասնելու միջոցները։ Կազմակերպիչների խոսքով՝ իրենց առաջարկությունները կներկայացվեն G20 երկրների կառավարությունների ուշադրությանը։
Որպես այս տարվա G20-ը հյուրընկալող երկիր՝ Հնդկաստանը պայքարել է ուկրաինական պատերազմի պատճառով մասնակից երկրների միջև տարաձայնությունները հաղթահարելու համար։ Երկրում կայացած մի քանի հանդիպումներից և ոչ մեկչի ավարտվել կոմյունիկեի պատրաստմամբ, ինչը հարցեր է առաջացրել, թե արդյոք հաջորդ ամիս առաջնորդների հանդիպումը կարող է դուրս գալ փակուղուց:
Փոխարենը, Հնդկաստանը հետևողականորեն կոչ է արել պառակտված խմբավորմանը հասնել կոնսենսուսի այն հարցերի շուրջ, որոնք անհամաչափորեն ազդում են զարգացող երկրների կամ, այսպես կոչված, Գլոբալ հարավի վրա: Դրանք ներառում են պարտքի անընդունելի մակարդակը, արժեզրկումը և կլիմայի փոփոխության սպառնալիքը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոք...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...