Պուտինը լուրջ հետևանքների կբախվի․ խաղադրույքները բարձր են․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ռուսաստանին տնտեսական հետևանքներով, եթե Ալյասկայում գագաթնաժողովը ձախողվի։ APA-ն հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի պատերազմը։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին խոսելիս ինքը կողմ է եվրոպական երկրների հետ համատեղ անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, բայց դեմ է այդ աշխատանքը ՆԱՏՕ-ի բլոկի տեսքով կազմակերպելուն։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային փոխանակումը բաց է քննարկման համար, սակայն փոխանակման վերաբերյալ ցանկացած որոշում կկայացնի Ուկրաինան։
«Խաղադրույքները բարձր են»,- հավելել է Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին արձագանքել է․ «Խաղադրույքները իսկապես բարձր են․ ժամանակն է վերջ տալ պատերազմին։ Գլխավորն այն է, որ այս հանդիպումը բացում է իրական ուղի դեպի ազնիվ խաղաղություն և առաջնորդների միջև առարկայական զրույց եռակողմ ձևաչափով»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Խաղաղության համաձայնագիրն օգուտ կբերի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։«Կարծում եմ,...