Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
Նշվում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական գերատեսչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Ադրբեջանում դիմավորել է այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը:
«Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ–ն անդրադարձել էր Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հերթական հաղորդագրությանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ փորձել են դիրքային առաջխաղացում և բարելավում իրականացնել, բացարձակ սուտ է»,– հայտնել էր ՀՀ ՊՆ–ն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի պաշտպանութ...
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն: «ԶՈՒ որևէ...
Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական,...
Հերթական սուտն է. Արցախի ՊՆ հաղորդագրությունը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդա...