Ադրբեջանցիների կողմից առևանգնված երիտասարդները կալանավորվել են
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լաչինի անօրինական սահմանային անցակետում «հայ ֆուտբոլիստներ են ձերբակալվել»:
«Նրանց նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության դրոշի դեմ վիրավորական գործողություններ կատարելու համար քրեական գործ է հարուցվել դեռ 2021թ.–ին: Այնուհետեւ ՀՀ քաղաքացիներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նրանք այսօր բերման են ենթարկվել որոնողական աշխատանքների արդյունքում։ Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են ամեն ինչ ու նշել, որ անկեղծորեն զղջացել են։ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և նրանց անկեղծ զղջումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Միաժամանակ դատարանի որոշմամբ ԱՀ դրոշը վիրավորող տեսանյութ տարածելու համար նրանց նկատմամբ կիրառվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Դատարանի վճռի կատարումից հետո կապահովվի նրանց վտարումը Ադրբեջանից»,– ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ հայտնել են այդ երկրի գլխավոր դատախազությունից։
Նմանատիպ հոդվածներ
7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել. ականատես
Այսօր Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին...
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում
Ստեփանակերտում մարդիկ շարունակում են մնալ Վերածննդի հրապարակում, որտեղից հետևում են ժամը 21:00-ին մեկնարկած Արցախի Ազգայ...
20-ամյա աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ. արցախցի Հելենի մոր բաց նամակը Փաշինյանին և Միրզոյանին
Արցախցի Հելենի մայրը բաց նամակ է հղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մաս...
Արցախում հացի հերթը՝ անձրևի ժամանակ
Արցախում հումանիտար վիճակն օր օրի սրվում է։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանի՝ «մարդիկ ոչ թ...