ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության:
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նույնիսկ, եթե դուք այսօր չեք հասնում այստեղ, ես կցանկանայի ասել «Merci Beaucoup» (շնորհակալություն)»:
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել՝ այցելելու Լաչինի միջանցքի սկզբնամաս և ուղեկցելու Ֆրանսիայից ժամանած մարդասիրական բեռներով ավտոշարասյունը, որը նախատեսված է Արցախի համար: Այս պահին շարասյունը Կոռնիձորի հատվածում է:
Հիշեցնենք՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր X (նախկին թվիթեր) էջում լուսանկար է հրապարակել ֆրանսիացի այլ շրջանների ղեկավարների հետ դեպի Արցախ տանող ճանապարհից։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհայտ անձիք կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որտեղ անհայտ անձիք կրակոցներ են հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ փոխնախարարի անդրադարձը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարությանը
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկ ենք փոխանցել. ՀՀ վարչապետ
Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով․ վարչապետ
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կառավարության նիստի մեկնարկին այ...