Մոսկվայում դեռահասն օնլայն խանութից օդամղիչ ատրճանակ է գնել և դրանով կրակել ընկերոջ դեմքին
Մոսկվայում մի դեռահաս օնլայն առևտրի խանութից գնել է օդամղիչ ատրճանակ և դրանով կրակել ընկերոջ դեմքին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, հայտնում է Известия-ի աղբյուրը։
Նշվում է, որ 15-ամյա դեռահասի ծնողները նրա՝ զենք գնելու մասին չգիտեին։
«Իհարկե, նա բոլորից գաղտնի զենք է գնել, առաջին հերթին՝ ծնողներից։ Միևնույն ժամանակ, նա այն պահում էր իր սենյակում»,- պատմել է լրատվամիջոցի աղբյուրը։
Միջադեպից տուժածը աչքի վնասվածքներով հոսպիտալացվել է։ Բժիշկները պարզել են, որ գնդակը կարող էր մնալ նրա մարմնում։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել մոր հետ ճանապարհն անցնող 9-ամյա տղային. երեխան տեղում մահացել է
Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի կ...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...