«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել մոր հետ ճանապարհն անցնող 9-ամյա տղային. երեխան տեղում մահացել է
Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել նույն գյուղի 9-ամյա բնակիչ Ռ.Ու.–ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 13։20-ի սահմաններում։
Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։ Ըստ կայքի տեղեկությունների` բեռնատարը ցորեն տեղափոխելիս է եղել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հավելենք նաև, որ վրաերթի ենթարկված ու մահացած 9-ամյա Ռուստամ Ուսոյանը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցել է Ջամշլուի հիմնական դպրոցի տնօրեն Թեմուր Խուդոյանը։
Լրատվամիջոցի հետ զրույցում նա հայտնել է, որ երեխան մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել, առաջ անցել ու Երևանից եկող «ԿամԱԶ» հարվածել է նրան։
[24e769e422e620b39cb9dd827fa804f6.jpg]
[8776080fbeb66a61328fee143cd2d307.jpg]
[a3491ac0f014c465c4625d70d16e8ad8.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հե...
22-ամյա աղջկա դի է հայտնաբերվել Դավթաշենի կամրջի տակ. նա Վրաստանի քաղաքացի է
Այսօր Երևանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ «Այսօր՝ օգոստ...