Ամենահավանական վարկածն այն է, որ Պրիգոժինի հետ աղետը բեմադրել է Ռուսաստանի ԱԴԾ-ն․ BBC
Պրիգոժինի հետ աղետը բեմադրել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։ Այս մասին BBC-ի անվտանգության թղթակից Ֆրենկ Գարդների հետ զրույցում ասել են բրիտանական ռազմական աղբյուրները։
«Նրանք ամենահավանական վարկածն են համարում, որ Պրիգոժինի հետ աղետը բեմադրել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։ Նրանք լիովին հավատարիմ են Պուտինին և միևնույն ժամանակ սահմանային ծառայությունը ենթարկվում է նրանց»,- նշում են աղբյուրները։
Ինչպես հայտնում է կայքը, նրանց կարծիքով, սրա նպատակը, հավանաբար, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դիրքերի ամրապնդումն էր, և այդ նպատակը կարճաժամկետ հեռանկարում իրականացավ։
Հավելենք նաև, որ հետաքննությունը դիտարկում է պայթուցիկ սարքի վարկածը։ Այս մասին գրում է Shot-ը, որի աղբյուրը պնդում է, որ պայթյունի վարկածն այժմ «ստուգվում է»:
Հիշեցնենք, որ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող բիզնես-ջեթը կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում օգոստոսի 23-ի երեկոյան։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։ Ինչպես գրում են ռուսական լրատվամիջցները, քննվում են ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ «արտաքին ներգործության»
Նմանատիպ հոդվածներ
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
ԻԿԱՕ-ը տեղեկացվել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգ...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...