Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ է հայտնել, թե ինչ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարահանել նրան։ Այս մասին գրում է Armlur.am-ը։
Օրաթերթի տեղեկություններով, կնոջ հեռախոսը առգրավելով, իրավապահները բացահայտել են, որ կնոջ հեռախոսում նմանօրինակ տեսանյութերը բավականին շատ են։
Նշվում է նաև, որ իրավապահների մոտ քննության սկզբում վարկածներից մեկը եղել է այն, որ նա երեխայի հետ այդ կերպ վարվելով փորձել է պատժել՝ հոր դեմ ցուցմունք տալու համար, սակայն քննության ընթացքում առավել խորքային բացահայտումներ են արվել ընտանիքում առկա անառողջ մթնոլորտի մասով, որի ուղղությամբ այս պահին իրավապահները աշխատում են։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում, ենթադրաբար ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենի հին շարժակազմերը կփոխարինվեն նորերով
Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Երևանի մետրոպոլիտե...
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի պլանը գերակատարվել է․ Հետք
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի այն գերակատարվել է։ Այս մասին գրում է «Հետքը»։ Հայաստանի պետական բյո...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...