ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Պակիստանում փրկում ճոպանուղուց 15 ժամ կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին
Պակիստանում փրկարարներին հաջողվել է իջեցնել 274 մ բարձրության վրա ճոպանուղուց կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ փրկարարական վտանգավոր գործողությունը տևել է ավելի քան 15 ժամ և ավարտվել գիշերը։
«Պակիստանի զինվորականները հաջողությամբ ավարտել են ծայրահեղ բարդ և դժվար գործողությունը։ Ծուղակում հայտնված բոլոր մարդիկ ապահով կերպով տարհանվել են և տեղափոխվել ապահով վայր»,-նշել է երկրի ռազմական գերատեսչությունը հայտարարությունում։
Ճոպանուղու երկու ճոպաններից մեկը պոկվել էր, և ճոպանուղու խցիկը կախված էր մնացել 274 մ բարձրության վրա։ Ավելի վաղ Reuters-ը հաղորդում էր, որ ճոպանուղու վրա 6 երեխա և 2 ուսուցիչ էր գտնվում։ Միջադեպը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, երբ նրանք գնում էին դպրոց՝ հարևան գյուղում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքներից տեսակադրեր
Համացանցում տարածվել են տեսակադրեր, որոնցում երևում են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքների տեսակադրերը։&nb...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...