Ուկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է ԶՈւ հակահարձակման ձախողման մասին հայտարարություններին
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան համաձայն չէ, որ ուկրաինական բանակի հակահարձակումը ձախողվել է և վերլուծաբաններին կոչ է արել ավելի զգույշ լինել կանխատեսումների հարցում: Այս մասին նախարարը հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցում։ Նյութը մեջբերում է РБК-ն:
Ավելի վաղ ամերիկյան The Washington Post ազդեցիկ թերթը, հղում անելով հետախուզությանը, գրել էր, որ Կիևին չի հաջողվի հասնել Մելիտոպոլ և կտրել դեպի Ղրիմ տանող ցամաքային ճանապարհը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հարիսն իր հերթին հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը ձախողվել է, հիմա հարկավոր է Կիևին համոզել խաղաղ բանակցություններ սկսել:
Նախարարը նշել է, որ «անանուն պաշտոնյաների, գեներալների և վերլուծաբանների կարծիքով» Ուկրաինան պետք է դադարեր գոյություն ունենալ 2022 թվականի փետրվարին՝ «երեքից տասը օրվա ընթացքում»։
Իսկ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ Կիևը հանգիստ է վերաբերվում նման արտահայտություններին։
«Ուզում եմ ասել, որ վերլուծաբանները պետք է ավելի զգույշ լինեն իրենց կանխատեսումների և երկարաժամկետ կանխագուշակությունների հարցում: Մենք կարիք չունենք ոչինչ ապացուցելու»,-ասել է Կուլեբան՝ մեկնաբանելով ուկրաինական հակահարձակման վերաբերյալ թերահավատ գնահատականները։
Կիևը բազմիցս խոստովանել է, որ հակահարձակումը դանդաղ է ընթանում։ Որպես գլխավոր խնդիր Կուլեբան նշում էր Ռուսաստանի «ուժեղ պաշտպանական դիրքերը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը․ ՊՈԱԿ–ի տնօրեն
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փ...
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում...